Տնտեսական

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին:  Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հովիկ Աբրահամյանը և Վալերի Գոլուբևն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին:

Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը և «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի խորացման գործում, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր:

 

Back to top button