Հասարակություն

Փետրվարի առաջին տասնօրյակը եւս տաք կլինի

aidaavetisyanlilitmuradyan
Այս տարվա  ձմեռը Հայաստանում գրանցված երկրորդ ամենատաք ձմեռն է, երբ  հանրապետությունը եղել է  տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով էլ  դեկտեմբերին և հունվարին  օդի ջերմաստիճանը գրանցվել է նորմայից  4-ից 5 աստիճանով  բարձր: Ըստ օդերևութբանական կանխատեսումների՝ տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք կշարունակվի նաև փետրվարի առաջին տասնօրյակում:

Մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին կնկատվի  տաք եղանակ, իսկ դրանից հետո   հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի  8-ից 10 աստիճանով: Այն որ ձմեռն անցնում  է առանց ձյան,երևույթն   ըստ  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության  կենտրոնի պետի տեղակալ  Գագիկ Սուրենյանի,  առաջին հերթին ազդում է գյուղատնտեսության վրա: Սակայն Գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ այս պահի դրությամբ որևէ վտանգ գյուղատնտեսությանը ՝հատկապես աշնանացան ցորենին չի սպառնում:

 

Back to top button