Հասարակություն

Վրաց-հայկական սահմանի անցակետում մաքսայինները 6 կգ թմրամիջոց են հայտնաբերել

Վրաց մաքսայինները վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել, հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին վրացական «Ռուսթավի- 2» ալիքի եթերում, փոխանցում է newsgeorgia.ru-ն։

«Մեր մաքսայինները «Նինոծմինդա» մաքսային անցակետում ավելի քան 6 կգ թմրամիջոց են հայտնաբերել, որը երկիր են փորձել ներմուծել Բուլղարիայի քաղաքացիները։ Գործը փոխանցվել է Ներքին գործերի նախարարությանը»,- հայտարարել է Խադուրին։

Սա արդեն թմրամիջոցների 2-րդ խոշոր խմբաքանակն է, որոնց ներմուծումը Վրաստանի տարածք կանխվել է վրաց մաքսայինների կողմից։

Back to top button