Հասարակություն

Սոցցանցերը հասնաելի են

Facebook և Instagram սոցիալական ցանցերը հունվարի 27­-ի առավոտյան ավելի քան 30 րոպե անհասանելի էին օգտատերերի համար: Դրա ֆոնին ակտիվացել էր Twitter-­ը, որտեղ վայրկյանում հազարավոր գրառումներ էին արվում #facebookdown հաշթեգով: «Ֆեյսբուք»­ ում մուտքի ժամանակ երևում էր հաղորդագրություն այն մասին, որ կայքի ադմինիստրացիան տեղյակ է խափանման մասին և խոստանում է հնարավորինս արագ կարգավորել այն:

Երեւանի ժամանակով 11:10-­ի դրությամբ խնդիրը հարթվել էր եւ սոցցանցը հասանելի էր, սակայն միջազգային լրատվամիջոցները հասցրել էին հայտնել, որ «Ֆեյսբուքը» խափանվել է: Վերջին անգամ սոցցանցի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել 2014 թվականի հունիսի 19­-ին: Կեսժամանոց պարապուրդը ընկերության վրա կես միլիոն դոլար նստեց: Facebook­-ն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցն է, նրա օգտատերերի թիվն անցնում է 1,35 միլիարդից:

Back to top button