Մշակույթ

Մի ճնշեք այն լույսը, որը երբևէ կարող եք հայտնաբերել ձեր մեջ. նկարչուհի

alisagevorgyan
Մի ճնշեք այն  այն լույսը, որը երբևէ կարող եք հայտնաբերել ձեր մեջ: Ընդառաջ գնացեք լույսին և անպայման ինչ որ հետաքրքրիր բան կստացվի»: Խոսքերի հեղինակը նկարչուհի Լիլիթ Խաչատրյանն է, նախկին իրավաբան, որն ընդամենը երեք տարի առաջ համարձակություն գտավ իր ոտք դնելու արվեստի աշխարհ, իսկ այսօր արդեն լուրջ հաջողություններ ունի:

 

Յուրաքանչյուրիս մեջ թաքնված մի լույս կա, որն ավելի դիպուկ բնութագրելու համար գուցե և կոչենք տաղանդ: Այն ինքներս մեր մեջ բացահայտելու, ավելին՝ մյուսներին փոխանցու համար հաճախ պակասում է համարձակությունն ու վստահությունը: Լիլիթ Խաչատրյանը երեք տարի առաջ հաղթահարեց ներքին վախերի  ու անվստահության սահմանը. եզրագծից այն կողմ նկարչությունն էր. «Մասնագիտությամբ իրավաբան եմ, երկար տարիներ զբաղվել եմ իմ մասնագիտությամբ, բայց հետո ես որոշեցի զբաղվել իմ սիրած գործով՝ նկարչությամբ»:

Հայաստանի վաստակավոր նկարչուհի Սոնա Բանոյանի շնոհիվ յուրացրեց բատիկայի տեխնիկայի գաղտնիքները: Մոտ 70 աշխատանքներ 2 տարիների ընթացքում: «Պարզապես մետաքսին էի հանձնում այն, ինչ գալիս էր ներսից, այն ինչ զգում էի, ինչ կարողանում էի»,-ասում է նկարչուհին: Նախկին իրավաբանը խոստովանում է՝ արվեստը փոխեց ինձ և իմ աշխարհընկալումը:

Ամուսնու հորդորով նաև մասնակցեց մրցույթին, որը բերեց արվեստում Լիլիթի առաջին լուրջ հաջողությունը:  «Նկարչությունն իմ կյանքն է, այստեղ ես ինձ գտա»,-ասում է արվեստագետը ՝ հորդորելով չբռնանալ սեփական ցանկություններին ու  չճնշել այն լույսը, որը երբևէ կարող եք հայտնաբերել ձեր մեջ: «Ընդառաջ գնացեք լույսին և անպայման ինչ որ հետաքրքրիր բան կստացվի»,-սեփական փորձով հիմնավորված Լիլիթի մաղթանքն է:

Back to top button