Միջազգային

Երկրին մոտեցած աստղակերպն իրենից վտանգ չի ներկայացնում. գիտնականներ

NASA-­ի գիտնականները հայտնել են, որ 2004 BL86 խոշոր աստղակերպը, որը Երկրին է մոտեցել 1,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, վտանգ չի ներկայացնում Երկիր մոլորակի համար:«Աստղակերպն այնքան մոտ է, որ մեզ նոր ուսումնասիրություններ անցկացնելու եւ տվյալներ ստանալու հնարավորություն է ընձեռում»,- հայտարարել է NASA-ի փորձագետներից՝ Դոն Յոմանսը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գիտնականներին, աստղակերպն այնքան մոտ է երկրին, որ առաջիկա տարիներին հնարավոր է հետեւել նրա թռիչքին. հաջորդ նման երեւույթ գիտնականներն ակնկալում են միայն 2027 թ-ին: Ըստ մասնագետների՝ 500 մ. տրամագծով եւ 157 տոննա կշռող աստղակերպի ընթացքին կարող են հետեւել ոչ միայն հետազոտողները, այլեւ հետաքրքրասերները: Նրանց անհրաժեշտ կլինի պարզապես զինվել փոքր հեռադիտակով: Սպասվում է, որ այն լավ տեսանելի կլինի ԱՄՆ, Աֆրիկայի եւ Եվրոպայի երկրներում:

Back to top button