Պաշտոնական
Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարը


Ս.թ. հունվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: