Հայկական սահմանն այս տարի լարված կլինի՝ առնվազն մինչև ապրիլի 24-ը.կարծիքներ


«Սահմանին տիրող իրավիճակր կանխատեսելի էր՝ պայմանավորված 2015 թվականի առանձնահատկությամբ: Ադրբեջանը, բնականաբար, ինչ որ ձևով պիտի օգնի ավագ եղբորը»,-տեսակետի հեղինակը ԱԺ «Ժառանգություն » խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն է , սակայն նկատենք, որ նա միակը չէ, ով այս օրերի սահմանային լարվածությունը պայմանվորում է նաև Հայոց ցեղասպանության տարելիցով:
Հայկական սահմանն այս տարի լարված կլինի՝ առնվազն մինչև ապրիլի 24-ը: Այս կարիքն այս օրերին շատերն են հայտնում ՝ սահմանային լարվածությունը պայմանավորելով նաև հայոց ցեղասպանության 100-ից ուշադրությունը ծեղելու թուրք –ադրբեջական եղբայրական դաշինքի գործողություններով: ԱԺ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը սահմանի լարվածությունը պայմանավորում է նաև Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներով: Իսկ լրագրողի այն հարցին , թե արդյոք տեղին չէր լինի ՀԱՊԿ-ի արձագանքը, երբ ակտիվորեն ռմբակոծվում է կազմակերպության մաս կազմող ՀՀ սահմանն ու ունենք բազմաթիվ զոհեր, պատգամովորն արձագամնքում է՝դեռ ժամանակը չէ:
«Կարծում եմ՝ թե՛ կառավարությունը, թե՛ պետությունը, թե՛ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը գտնում են, որ ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտություն այս պահին չկա, իհարկե կա մեծ պատերազմի վտանգ, բայց դեռ ժամանակը չէ, որպեսզի ՀԱՊԿ-ն միջամտի»:
ՀԱՊԿ հայտարարություններն ու համապատասխան ռազմական միջամտությունները կլինեն այն ժամանակ, երբ դրա պահանջը լինի: Մինչև ՀԱՊԿ-ին դիմելը մենք պետք է կարգավորենք մեր խնդիրները»»,-ասում է պատգամավորը: «ՀԱՊԿ ասելով առաջին հերթին, իհարկե, հասկանում ենք Ռուսաստան, իսկ Ռուսաստանին ձեռնտու է այս լարվածությունը»,-սա էլ հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի տեսակետն է.
«Որքան մեծ լինի սահմանում լարվածությունը, այնքան մեծ կլինի նաև զենքի վաճառքը: Սահմանում լարվածությունը հենց Ռուսաստանն է առաջացնում, որը գուցե հետագայում վերաճի նաև պատերազմի: Իսկ եթե այսպիսի պայմաններում կարողանում է օգուտ քաղել, ինչո՞ւ խանգարի»:
ԱԺ ««Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ձևակերպմամբ սահմանին տիրող իրավիճակր կանխատեսելի էր պայմանավորված 2015 թվականի առանձնահատկությամբ: «Ադրբեջանը, բնականաբար, ինչ որ ձևով պիտի օգնի ավագ եղբորը»,-ասում է պատգամավորը՝ սահմանային լարվածության պատճառների մեջ չթերագնահատելով նաև աշխարհաքաղաքական գործընթացների դերը:
ՀՀ և ԼՂՀ ողջ սանմանի տարբեր հատվածներում Ադրբեջանը տարեսկզբից ի վեր սկսել ու շարունակում է դիվերսիաների ու հարձակումների մարտավարությունը: Իրենց մեծաթիվ կորուստների հետ հաշվի նստելու փոխարեն այս երկրի բարձրաստիճան զինվորական ղեկավարությունը փորձում է պարզապես կոծկել իրականությունը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյբուքյան գրառմամբ ամփոփենք թեման.«Քանի որ սեփական ժողովրդից իրականությունը թաքցնելու ճանապարհը միշտ տանում է փակուղի, ապա Ադրբեջանական իշխանություններին առաջարկում ենք չսպասել մինչև իրավիճակը կրկին իրենց վերահսկողությունից դուրս գա, այլ միանգամից անցնել Ադրբեջանում համացանցի համընդհանուր անջատմանը: Իսկ եթե չգիտեն ՝ ինչպես դա անել, ապա մեր երևակայությունը բավարարում է, որպեսզի օգնենք նրանց այդ գործում»,-գրում է Արծրուն Հովհաննիսյանը: