Սպորտ

Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ պատասխանատվություն է, ասում է երիտասարդ շախմատիստը

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Արդեն տեղեկացրել էինք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի տիղոսը նվաճել էր երիտասարդ շախմատիստ Կարեն Գրիգորյանը: «Հանրային ռադիոյի» հետ զրույցում Հայաստանի նորընծա չեմպիոնը նշեց, որ իրեն հաղթանակը հեշտությամբ չի տրվել և հաջողության հասել է միայն ուժերի գերլարման շնորհիվ: Երիտասրդ շախմատիստը այս տարի կհամալրի շախմատի Հայաստանի հավաքականը, որի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: 19 ամյա շախմատիստը քաջ գիտակցում է, որ համաշխարհային շախմատում մեծ հետք թողած Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ պատասխանատվություն է պահանջում և պատրաստ է քրտնաջան մազրվել, որպեսզի արդարացնի սպասելիքները: Այնուհանդերձ, մինչ Եվրոպայի թիմային առաջնությունը, Կարեն Գրիգորյանը կփորձի հաջողությունը զարգացնել նաև Աերոֆլոթ  օփենում և Եվրոպայի անհատական առաջնությունում:

 

Սպարտակը մտահոգված է.առանց Մովսիսյանի թիմը կթուլանա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չիկագո Ֆայր» ակումբը: Ամերիկյան ակումբի ղեկավարները արդեն առաջարկություն են արել Մովսիսյանին ու պատրաստ են նրա հետ ստորագրել երկարամյա պայմանագիր: Եթե Մովսիսյանը ընդունի «Չիկագո Ֆայրի» առաջարկը, ապա ամերիկյան ակումբը պատրաստ է  հարձակվողին վճարել նույնքան, որքան նա ստանում է «Սպարտակում» այսինք տարեկան ՝ 2,100 000 եվրո:

Ի դեպ, Սպարտակում արդեն իրարանցում է առաջացել Մովսիսյանի հեռանալու կապակցությամբ:Մոսկովյան ակումբի նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն կարծում է, որ Մովսիսյանի հեռանալուց հետո «Սպարտակը» զգալիորեն կթուլանա:

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Մովսիսյանին ցանկանում են ձեռք բերել նաեւ անգլիական ու գերմանական մի քանի ակումբներ:

Լեւոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը լավ է

Երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին տեղափախել են հիվանդանոց:  Բանն այն է, որ օլիմպիական չեմպիոնն իրեն  վատ էր զգացել դահուկներով սահելիս ինչից հետո ընկերները նրան տեղափոխել են հիվանդանոց: Սզբում Ջուլֆալակյանին տվացել է , որ ցավը մկանային է, բայց հիվանդանոցում պարզվել է, որ Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել և նրան  սրտի ստենդավորում են կատարել:

Բարեբախտաբար այժմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի վիճակը կայունացել է և մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից:
 

Հայազգի բռնցքամարտիկը ԱՄՆ –ում կմրցի մեքսիկացու հետ

Վաղը ԱՄՆ-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ժամանակ, որի գլխավոր մենամարտում հանդիպելու են Բրենդոն Ռիոսն ու Մայք Ալվարադոն, հանդիպում է անցկացնելու նաև հայազգի  Հայկ Շահնազարյանը:

21-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու մեքսիկացի Աբներ Լոպեսը: Շահնազարյանի համար դա լինելու է 16-րդ մենամարտը: Նախորդ 15-ում նա միայն հաղթանակներ է տոնել: Իսկ Լոպեսը անցակցրել է  76 մենամարտ որոնցից ընդամենը հաղթել 21-ում: Այնուհանդերձ հայազգի մարզիկը լրջորեն է տրամադրվել այս մենամարտին և խոստովանել է, որ իրենց չափազանց բարդ հանդիպում է սպասվում «Ես բավականին ծանր մարզումներ եմ անցկացրել: Սպարինգների ժամանակ շատ ուժեղ բռնցքամարտիկներ են ինձ օգնել, այնպես որ փորձելու եմ գեղեցիկ մենամարտ ցույց տալ ու հաղթանակի հասնել»,- ասել է Շահնազարյանը:

Back to top button