Քաղաքական

ՀՀ պետականությունը վերացնելու Թուրքիայի ցանկությունն իրականացվում է Ադրբեջանի ձեռքով.վերլուծաբան

annanazaryan
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան լուրջ քայլեր է իրականացնում, մինչդեռ Հայաստանն անգամ միջազգային հանրությանը չի ներկայացնում, որ այդ երկիրը բռնազավթել է Հայաստանի հողերը, ասում է Մոդուս Վիվենդի վերլուծական կենտրոնի նախագահը:

 

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ակնառու են մշակութային միջոցառումները, գիտական, սակայան չկան քաղաքական, իրավական բնույթի լուրջ քայլեր,- դժգոհեց Մոդուս Վիվենդի վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ով  հուշում է.«Հայաստանի Հանրապետությունը պետք է որպես օկուպանտ ներկայացնի Թուրքիային, քանի որ այդ երկիրը բռնազավթել է հայկական հողերը, և հարկ է, որպեսզի տարածքների վերադարձման հարց բարձրացվի, և միջազգային հանրությունն էլ այդպիսով լավ պատկերացնի, որ Թուրքիան օկուպանտ է»:

«Տարածքային հարց այսպես, թե այնպես առաջանալու է: Հայ-թուրքական հարաբերություններ չկան: Անկարան թշնամական վերաբերմունք է դրսևորում ՀՀ նկատմամբ: Եվ հավատացած եղեք. եթե հնրավորություն ունենա ոչնչացնելու հայոց պետականությունը, դա կանի»:

Այսօր այդ միտումները նկատում է Արար Պապյանը: Թուրքիան, իհարկե, այսօր չի կարող ռազմական ներխուժում կատարել ՀՀ  տարածքի վրա, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն իր նպատակն իրականացնում է Ադրբեջանի ձեռքերով. «Այսօր արդեն Արցախի հարց չկա. կա հարց Թուրքիայի համար ՝ վերացնել հայկական պետականությունը: Մի կողմից սահմանային միջադեպերն են, մյուս կողմից տնտեսական անկումը, արտագաղթը»:

Հայաստանը ԵՏՄ անդամակցությամբ մեկուսացվեց աշխարհի մյուս երկրներից, ու աշխարհն այլևս Հայաստանին նայում է որպես Ռուսաստանի ենթակայության տակ գտնվող տարածք: Նման պայմաններում Արևմուտքը չի աջակցի Հայաստանին, կարծիք հայտնեց Արա Պապյանը:

Back to top button