Հասարակություն

Լեւոն Ջուլֆալակյանի սիրտը ստենտավորվել է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնել է, որ երեկ Ջուլֆալակյանը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց` սուր ինֆարկտ ախտորոշմամբ:

«Այս պահին Լեւոն Ջուլֆալակյանի վիճակը լավ է, նրա սիրտը ստենտավորել են, վիրահատական միջամտությունը նորմալ է անցել: Այսօր Ջուլֆալակյանին տեղափոխել են հիվանդասենյակ: Վիճակը կայուն է, մի քանի օր նա կանցկացնի հիվանդանոցում»,-ասել է Շուշան Հունանյանը:

Back to top button