Տնտեսական

Գյուղաբնակ վայրերում վարկերը հասանելի կդառնա՞ն

karenghazaryan
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն այսօր ներկայացրել է Հայաստանում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները: «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրով իրականացված ուսումնասիրությամբ պարզվել են Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման հնարավորությունները: Դրանց հիման վրա համապատասխան առաջարկություններ են ներկայացվելու շահագրգիռ բոլոր մարմիններին, մասնավորապես՝ նաեւ  հայաստանյան բանկերին՝ որոշումներ ընդունելուն օգնելու համար: ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի տեխնիկական խորհրդատու Անտոնի Սինքլերն այսօր, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտել է, որ եթե բանկերում լավ տեղեկացված լինեն ու համապատասխան գիտելիքներ ունենան մարզերում առկա ներուժի մասին, ապա՝ բնականորեն կմրցակցեն միմյանց հետ, որոնց արդյունքում կիջնեն վարկերի տոկոսադրույքները:

«Ուրախ եմ, որ հնարավորությունն ենք ունեցել ընդգրկվելու այս ծրագրում եւ Հայաստանի գյուղաբնակ վայրերում ֆինանսական միջոցների մատչելիության եւ հասանելիության վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնել: Հենց այդ ուսումնասիրությունը թվերով ու փաստերով ներկայացնում է իրավիճակը հանգամանորեն ու սկզբոնքորեն փաստում է այն մասին, որ շատ բան կարելի է անել: Մենք պարզել ենք, որ անհրաժեշտ է զարգացնել մրցակցությունը բանկերի միջեւ: Նրանք պիտի կարողանան մրցել միմյանց հետ՝ գյուղաբնակ վայրերում՝ վարկերը, ֆինանսական միջոցներն ավելի հասանելի դարձնելու համար: Դա լիովին հնարավոր է, եթե բանկերը ամբողջական գիտելիքներ ունենան գյուղաբնակ վայրերում գոյություն ունեցող ներուժի մասին: Սա յուրօրինակ խնդիր է եւ բոլորը պիտի բանակցեն ու հասկանան ինչն-ինչոց է ու փորձեն լուծումներ տալ»:

Back to top button