Քաղաքական

Գիշերը կրկին լարված է եղել. Արծրուն Հովհաննիսյան

Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին կրկին լարված է եղել, հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ մոտ 200 կրակոց է արձակվել հակառակորդի կողմից և միայն հայկական կողմի պատասխանից հետո կրակոցները դադարել են:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
ՊՆ մամլո խոսնակը նշեց նաև, որ հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է կատարել և հետ է շպրտվել ելման դիրք:
Back to top button