Տնտեսական

Այս տարի ևս Հայաստանը «Դավոս»-ում ներկա չի լինի

Այս տարի հունվարի 21-24-ը Շվեյցարիայում 45-րդ անգամ կանցկացվի ամենամյա «Դավոս» համաշխարհային տնտեսական ֆորումը: Այս անգամ ֆորումն ունի «Նոր գլոբալ ենթատեքստ» անվանումը: Թեման ներառում է քաղաքական, տնտեսական, սոցիալական այն բոլոր փոփոխությունները, որոնց հետ բախվել է աշխարհը, որոնք ունեն ներուժ՝ ավարտելու տնտեսական ինտեգրման և միջազգային համագործակցության շրջանը, որը սկսվել էր 1989թ.-ից:

Ֆորումի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ այս տարի Դավոս են ժամանելու 2500 ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից՝ ներառյալ աշխարհի ամենամեծ և ամենահաջողակ բիզնեսների 1000 ղեկավարները, G20 խմբի և տարբեր այլ երկրների կառավարությունների ու կառույցների, ամենախոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակություններ, մեդիաներ, արհմիություններ և այլ ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ Հայաստանից Դավոս պատվիրակություն չի մեկնելու:

Back to top button