Հասարակություն

Հերոինը տեղափողող բեռնատարի վարորդը հանցավոր գործարքին մասնակից չէ. փաստաբան

lusinevasilyan
Ուղիղ մեկ տարի առաջ՝  2013-ի  հունվարի 17-ին, Մեղրիի անցակետում Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի հատուկ հարմարեցված թաքստոցում իրավապահները աննախադեպ քանակության թմրամիջոց հայտնաբերեցին՝    927 կգ հերոին, մոտ մեկ մլդ դոլար արժեքով : Այս  քանակի թմրամիջոց  ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում հայտնաբերվում էր առաջին անգամ: Հերոինինի գործով մեղադրանք  առաջադրվեց  երկու օտարերկրացու՝ Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուին եւ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիին: Վերջինը հերոինը տեղափոխող բեռնատարի վարորդն է: Նրա փաստաբանը անհիմն է համարում մեղադրանքը և  պնդում, որ  իր պաշտպանյալն այս հանցավոր գործարքին մասնակից չէ:

Թեյմուրազ Մայսուրաձեն Վրաստանի փաստաբանների պալատի անդամ է: Նա որպես պաշտպան ներգրավված է այն աղմկահարույց գործի  դատաքննության մեջ, որը ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին իր աննախադեպությամբ անականկալի բերեց հայ իրավապահներին: Խոսքը մեծ քանակությամբ ՝ մոտ մեկ տոննա հերոինի տեղափոխման մասնին է, որը հայտնաբերվեց հայ- իրանական սահմանին, Մեղրիի անցակետում: 20-ական կգ հերոինով  47 փաթեթները թաքցվել էին Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի հատուկ հարմարեցված թաքստոցում: Բեռնատարի վարորդը ազգությամբ վրացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին է: նա տեղյակ չի եղել, թե բեռնատարում թացված բեռի մասին ՝ պնդում է վարորդի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն, ով այսօր լարգրողներին է հանդիպել գործին առնչվող որոշ մանրամասներ ներկայացնելու համար:

«Իմ պաշտպանյալին  առաջադրված մեղադրանքը հակասում է նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին»:

Բեռնատարը պատկանել է ազգությամբ թուրք Օսման Ուղուլուին: Նա երկրորդ օտարերկացին է, ում մեղադրանք է առաջադրվել այս գործի շրջանակներում: Վրացի վարորդի ու բեռնատարի թուրք  սեփականատիրջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ մաքսանենգության, թմրանյութի ապօրինի իրացման հատկանիներով: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործն արդեն մոտեցել է վերջնագծին. մեղադրող կողմը 18 տարվա ազատազրկում է պահանջել վարորդի, 20 տարվա ազատազրկում էլ ՝ մեքենայի սեփականատիրոջ համար: Քննությունը, սակայն, չի պատասխանել գլխավոր հարցին՝ ում է պատկանել թմրանյութը, ով է պատվիրատուն կամ կազմակերպիչը: Վարորդի պաշտպանը նշում է, որ թուրք ամբաստանյալի ցուցմունքերում բավական շատ փաստեր կան պատվիարտուների մասին, որոնք պարզելու ուղղությամբ, սակայն, քայլեր չեն ձեռնարկվել:

Մասնավորապես, թուրք  ամբաստանյալը ցուցմունք է տվել այն մասին, որ պատվիրատուները ազգությամբ թուրք Նարգիզ եղբայրներն են, նրանք են նախապես պլանավորել և մեքենայի սեփականատիրոջ հետ  Հայաստանի տարածքով  իրականացրել հերոինի տեղափխման գործողությունը,  իսկ վարորդը այդ ամենից տեղյակ չի եղել: Մինչդեռ դատախազությունը պահանջում է նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել, իսկ պատվիրատուներին  հայտանբերելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում:

«Կան փաստարկներ, որ Ավթանդիլ Մարտիաշվիլիին ոչինչ չի իմացել և չէր էլ կարող իմանալ, ինչը հաստատվել է քննչական մարմիների կողմից, իսկ դատախազության դիրքորոշումն անհասկանալի է»:

Վարորդի պաշտպանը պնդում է, որ քանի որ մեքենայի բանալին եղել է թուրք սեփականատիրոջ մոտ, նար մի քանի ժամով ավտոկայանատեղիերոինով և վերադարձրել այն, իսկ բեռնատարի վարորդը դրա մասին որևէ կասկած ունենալ չքր կարող: Պաշտպանը նաև ասում է, որ բեռնատարին ամրակցված կցորդի թաքստոցը ոչ թե ինքնաշեն է, այլ գործարանային արտադրության, ինչը նույնպես հավաստում է վարորդի մասնակից չլինելը:

Դատախազի պահանջած 18 տարվա ազատազրկումը վարորդի պաշտպանը ոչ միայն անհիմն, այլ նաև անհասկանալի է համարում, նշում է, որ առաջադրված մեղադրանքը հակասում է ձեռք բերված ապացույցներին և պնդում, որ իր պաշտպանյալն մեղավոր  չէ: Այս պնդումները պաշտպանը պատրաստվում է հնչեցնել նաև Գորիսի դատարնում: Վաղը գործով դատական հերթական նսիտն ու պաշտպանի պաշտպանական ճառն է նախատեսվում:

Back to top button