Հասարակություն

Սահմանապահ համայնքները՝ ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում

լրացված ժամը 16.29-ին

hasmikdilanyan

 

«Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր նվազագույն անելիքն են, ես ակնկալում եմ ավելին, ակնկալում եմ  նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձանխնդրություն»,- կառավարության՝  2015 թ գործունեության միջոցառումների ծրագիրն  ու գերակա խնդիրները ներկայացնելուց հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, կան շատ խնդիրներ և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված ծրագրի, այլ իր ոլորտի, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի զբաղավծության, հարկերի, ծառայությունների որակի համար:

«Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ ու ամենակարևորը կարգապահություն: Ակտիվ նախաձեռնողական աշպատանք,  հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Ես թղթաբանության համար չեմ այստեղ, լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Մենք պետք է արդյունք ապահովենք, և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին, նման մոտեցումներ ցուցաբերել:  Չորս օր ժամանակ և քննարկումներից հետո փաստաթուղթը կստորագրենք»:

Այսօր էլ գործադիրի ուշադրության կենտրոնում են եղել ՀՀ սահմանամերձ, իսկ վարչապետի ձևակերպմամբ, սահմանապահ համայնքները: Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել ադրբեջանական կրակոցներից: Հաստատվել է նաև այն համայնքների ցանկը, որտեղ բիզնես գործունեություն ծավալողները այս տարվանից ազատվելու են հարկերից:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարած փոփոխություններով  փոխհատուցում կտրամադրի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:

Back to top button