ԿարևորՔաղաքական

Ապպատուրայը՝ Գյումրու դեպքերի եւ ԼՂՀ խնդրի մասին

annanazaryan
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրային: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, և երկուստեք առկա է ձևավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու և խորացնելու ցանկություն:

 

 

Ջեյմս Ապատուրայը շնորհակալ է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության և մինչ այժմ ունեցած ներդրման համար: Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանական ու անվտանգության բարեփոխումների իրականացմանը:

Խոսելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ նշեց, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի կայացրած որոշումը, բալանսավորված քաղաքականությունը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է նաև անդամակցեց ԵՏՄ-ին, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքին գնահատական տալու և ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրում նման դեպքի պարագայում դաշինքի արձագանքին վերաբերող լրագրողներին հետաքրքրող հարցին ի պատասխան ՝ Ապպատուրայը նշեց:

«Գյումրու դեպքի մասին թույլ տվեք երկու բան ասեմ, սա մարդկային  ահավոր ողբերգություն էր և վստահ եմ, որ իշանությունները ճիշտ լուծում կգտնեն այս բարդ իրավիճումը»:

Հանրապետության նախագահի, ԱԳ նախագահի ու Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը խոսել է տարածաշրջանային խնդիրների մասին,  անդրադարձել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա մտահոգություններին.

«ՆԱՏՕ-ն հետևում է շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին և պետք է ասեմ, որ մտահոգիչ են այդ բռնության դեպքերը և իրավիճակն ամենալարվածն է վերջին տարիների ընթացքում:

Ջեյմս Ապպատուրայը նաև ավելացրեց, որ թեև ՆԱՏՕ-ն ներգրավված չէ տարածաշրջանային խմդիրների լուծման գործում, սակայն ակնկալում է դիվանագիտական լուծում  և որքան շուտ, այնքան լավ:

Back to top button