Հասարակություն

Այսօր՝ Կառավարությունում

hasmikdilanyan

Հոգեհանգստի ծառայության իրականացման վայրերը տեղափոխել քաղաքի բանուկ հատվածներից. առաջարկ

Երևանի քաղաքապետն այսօր կառավարությանն առաջարկելու է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել ու կարգավորել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարցերը: Մայրաքաղաքում հոգեհանգստի հետ կապված ծառայություններ մատուցող մեկ տասնյակից ավելի վայրերը գտնվում են հիմնականում քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ: Երևանի բնակիչները քաղաքապետարան են ներկայացրել բազմաթիվ դիմում-բողոքներ՝ խնդերլով, համապատասխան միջոցներ ձեռնարկելու և այդ հաստատությունները բազմաբնակարան շենքերին, իրենց բնակելի տներին և դպրոցներին հարակից տարածքներից այլ վայրեր տեղափոխել:

Կհաստատվի չօգտագործվող հողատարածնքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկը

2015թ կառավարության առաջին նիստում գործադիրն այսօր հաստատելու է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածնքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկը, որտեղ գործունեություն իրականացնողներն այս տարվա հունվարի մեկից ազատվում են հարկային պարտավորություններից : Որոշման նախագծով՝ մեկական համայնքներ են ներռաված Արարատի (Երասխ )և Գեղարքունիքի (Ճամբարակ) մարզերում, հինգ համայնք՝ Վայոց Ձորի մարզում (Խաչիկ, Խնձորուտ Սերս, Նոր Ազնաբերդ Բարձրունի ) և քսան համայնք՝ Տավուշում (Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան Իջևանի շրջան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար,
Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիր աղբյուր) :

Նշենք, որ որոշմունն ընդունվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով : Նախագծի հրմնավորման համաձայն, «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքի կիրառության իմաստով ներկայումս մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքների ցանկ սահմանված չէ: Ուստի և նախագծով առաջարկվում է հաստատել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունը ազատվում է հարկերից:
Հաստատվելու է նաև ՀՀ երեք մարզերի՝ Արարատի, Կոտայքի ու Վայոց Ձորի 2015-2018թ զարգացման ծրագրերը :

Ընտանեկան ու սոցիալական նպաստների չափը կհաստատվի
Գործադիրն այսօր հաստատելու է է նաև 2015թ ընտանեկան ու սոցիալական նպաստների, հրատապ օգնության և երեխայի միանվագ նապստների չափերը: Նախագծի հիմնավորման համաձայն, ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:

Ընտանեկան ու սոցիալական նպաստների բազային մասը` 2014-ի 16 հազար դրամի փոխարեն 2015թ կազմելու է 17000 դրամ. մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ: Հազար դրամով բարձրանալու է նաև եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 17000 դրամ 2014թ 16 հազար դրամի փոխարեն: Առաջին երեխայի ծննդյան դեպքում միանվագ հրատապ օգնությունը կազմելու է 50000 դրամ, երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ:Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կազմում է 18000 դրամ: Վերջիններիս չափը մնացել են անփոփոխ:

Back to top button