Միջազգային

Պերմյակովը խստորեն կպատժվի.պնդում են Կոմերսանտի աղբյուրները

marlenahovsepyan
Ռուսական «Կոմերսանտն» այսօր ևս անդրադարձել է հայ-թուրքական սահմանին ձերբակալված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, ով Գյումրիում հունվարի 12-ին զարհուրելի հանցանք է գործել: Պարբերականին Ռուսաստանի ռազմական գերատեսչության աղբյուրները տեղեկացրել են, որ նախարարությունը մտադիր է խստորեն պատժել բոլոր նրանց այս կամ այն կերպ ով  առնչություն ունի տեղի ունեցածի հետ, ընդհուպ մինչեւ 102-րդ ռազմակայանի ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկելով:

Թերթը գրում է, որ նկատողություններ և նախազգուշացումներ են արվել ռազմակայանի ղեկավարությանը: «Կոմերսանտը» անդրադառնում է նաև Պերմյակովի ցուցմունքին, համաձայն որի հանցագործությունը կանխամտածված չի եղել: Դահիճ ռուս զինվորը, համաձայն հրապարակման, Հայաստանին չի հանձնվելու: Նրա գործը քննելու է երկու երկրների իրավապահներից բաղկացած մարմինը:

Կարդացեք նաև
Close
Back to top button