Միջազգային

Մոսկվան հրաժեշտ է տալիս Ելենա Օբրազցովային

Մոսկվայի Մեծ Թատրոնում այսօր տեղի է ունենում Ելենա Օբրազցովայի հրաժեշտի արարողությունը:

Մոսկվան հրաժեշտ է տալիս նշանավոր օպերային երգչուհի Ելենա Օբրազցովային, ով կյանքի 76-­րդ տարում վախճանվել է հունվարի 12­-ին: Հրաժեշտի արարողությունը հունվարի 14­-ին տեղի է ունեցել Մեծ
թատրոնում, ուր այցելել են հարյուրավոր մարդիկ, գրում է ՏԱՍՍ-ը: Հուղարկավորման կարգը տեղի կունենա հունվարի 15-­ին Փրկիչ Հիսուսի տաճարում, որից հետո արտիստուհուն կհուղարկավորեն
Նովոդեւիչիե գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ հանրահայտ օպերային երգչուհին կյանքից հեռացել է հունվարի 12-ին կյանքի Գերմանիայում: Մեցցո-սոպրանո Ելենա Օբրազցովան՝ օպերային բեմի աստղը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում ուներ եւ համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը:

 

Back to top button