ԿարևորՀասարակություն

Լարված իրավիճակ Գյումրիում. գյումրեցիները բողոքի ցույց են անում ռուսական ռազմակայանի մոտ

annamartikyan
Գյումրիում դեռ շարունակվում է քաղաքացիների բողոքի ակցիան։ Բողոքի ակցիայի մասնակիցները հասել են 102-րդ ռազմաբազայի մոտ, որտեղ ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ Իրավիճակը այժմ էլ շարունակում է բավականին լարված մնալ ռազմաբազայի շրջակայքում, տարածքում բավականին մեծ թվով ոստիկաններ կան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրիի դատախազությունից բողոքի ակցիայի մասնակիցներին պատասխանեցին, որ դեպքի վերաբերյալ Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հաղորդագրություն են տարածել, իրենք նոր ասելիք չունեն: Երթի մասնակիցները, կարդալով հաղորդագրությունը, հայտարարեցին, որ դրանցով իրենց պահանջները չեն կտարվում:

«Մեր գլխավոր պահանջն է, որ հանցագործին պետք է հանձնեն Հայաստանի արդարադատության համակարգին, նրա դատը պետք է լինի Հայաստանում: Հայաստանի գխավոր դատախազն այսօր դարձել է ՌԴ շահերի պաշտպանը»,- հայտարարեց Գյումրիի ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի շենք՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան:

Back to top button