Քաղաքական

Պերմյակովը խոստովոնել է կատարված սպանությունը

լրացված ժամը 13.00-ին

annamartikyan

Պերմյակովը հարցաքննվել է, տվել ցուցմունքներ։ Նա խոստովոնել է կատարված սպանությունը,այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում:

«Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը: Ձերբակալված անձը
շարունակում է մնալ ռուսական ռազմաբազայում»:

Առայժմ պարզ չէ, թե որ երկրի քննչական մարմինն է շարունակելու քրեական գործով նախաքննությունը. Ռուսաստանը, թե՞ Հայաստանը։ Քանի որ Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, նրա նկատմամբ երեկ քրեական գործ էր հարուցել նաեւ ռուսական կողմը եւ հենց ռուս սահմանապահներն էլ բռնել են նրան։ Այժմ հայ և ռուս իրավապահները բանակցում են Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու խնդրի շուրջ:

Back to top button