Հասարակություն

Մոմավառություն՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի

Այսօր Երևանում՝ Ազատության հրապարակում ժամը 19:00-ին կազմակերպվելու է մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում երեկ սպանված Ավետիսյանների ընտանիքի: Այս մասին տեղեկանում ենք «Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների» ֆեյսբուքյան էջից:

«ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՑԱՎՆ է և մեր պարտքն է ազգովի հարգանքի տուրք մատուցել մեր հայրենակիցներին:
Եկեք մոմավառության այս միջոցառումը չքաղաքականացնենք, ուղղակի ի հիշատակ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ մեկ մոմ վառենք միասին»,- գրված է էջում:

Back to top button