ՀասարակությունՎերլուծական

Իսլամական ծայրահեղական շարժումները սպառնում են նորովի. հայ մասնագետներ

lianaeghiazaryanhasmikmartirosyan

Աշխարհում սկիզբ առած իսլամական ծայրահեղական շարժումները գնալով անվերահսկելի են դառնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական են հնչեցրել արաբագետ Հայկ Քոչարյանն ու իսլամագետ Սարգիս Գրիգորյանը: «Թուրքիան այն երկրիրն է, որտեղից իսլամիստները հանգիստ թափանցում են եվրոպական երկրներ, մինչդեռ Թուրքիան կարող է վերահսկողություն սահմանել այս ամենի դեմն առնելու համար»,-շեշտել է  իսլամագետը:

Իսլամիստական ծայրահեղական շարժումների վտանգն օրակարգում է: Աշխարհում այս առումով ստեղծված իրավիճակն արդեն կարելի է անվերահսկելի համարել: Այս կարծիքին են արաբագետ Հայկ Քոչարյանն ու իսլամագետ Սարգիս Գրիգորյանը՝ բացատրելով՝  մի կողմից այս շարժումն է վերահսկողությունից դուրս եկել, մյուս կողմից ծայրահեղական միտումներն անցել են անհատների մակարդակի, այսինքն՝ այդ շարժման ղեկավարներն էլ արդեն կառավարել չեն կարողանում:

Արաբագետ Հայկ Քոչարյանն ու իսլամագետ Սարգիս Գրիգորյանը ոչ մի բան չեն բացառում, անգամ նոր բախումներն ու իրավիճակի սրումը: Իսլամիստ ծայրահեղականները համացանցում հանդես են գալիս նոր զգուշացումներով ու սպառնալիքներով՝ շեշտելով, որ թիրախում եվրոպական այլ քաղաքներ են: «Եվրոպան պետք է խելացի լինի և նվազեցնի բացասական ալիքը՝ թողնելով, որ ամեն ինչ իր հունով ընթանա»,-նկատում է իսլամագետը: Իսկ արաբագետ Հայկ Քոչարյանն ընդգծում է՝ Եվրոպայում և Ֆրանսիայում մեծ տոկոս են կազմում այն մուսուլմանները, որոնք ընդգրկվում են ահաբեկչական կառույցների մեջ: Բայց, ըստ բանախոսների, պակաս կարևոր չէ նաև մուսուլմանների նկատմամբ ճիշտ վերաբերմունքը, պետք է հիշել, որ ամեն մուսուլման ահաբեկիչ չէ, և ամեն ահաբեկիչ մուսուլման չէ: Պետք է նաև զգոն լինել, որովհետև դժգոհ մասսայից ահաբեկչություն մեկ քայլ է»,-եզրափակեց իսլամագետը:

Հաշվի առնելով, որ իսլամական պետությունը փորձում է իր դիրքերն ամրապնդել հենց մեր տարածաշրջանում, խիստ մտահոգիչ հարց է ծագում՝ որքանով է այն վտանգավոր մեր հանրապետության համար:

«Մեր տարածաշրջանի համար այս ահաբեկչական կառույցը վտանգավոր է այնքանով, որ գործում է հենց տարածաշրջանում և ուղղակի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշում են բանախոսները: «Ընդ որում՝ Թուրքիան այն երկրիրն է, որտեղից իսլամիստները հանգիստ թափանցում են եվրոպական երկրներ, մինչդեռ նույն Թուրքիան կարող է վերահսկողություն սահմանել այս ամենը կանխելու համար»,-շեշտում է  իսլամագետը: Ադրբեջանն էլ այս պարագայում զինուժ մատակարարողի դերում է: Իսլամիստական շարժման մեջ շատ են ադրբեջանցիները, բայց նրանք առավելապես օգտագործվում են որպես այսպես ասած «սեւ գործ անող». նրանք ղեկավար դերակատարում չունեն, ու դրա համար էլ զանգվածաբար սպանվում են: Իրաննն էլ արդեն իր հերթին է հանդես եկել հակաիսլամիստական կոչերով ու քայլերով:

Այս դեպքում մի կողմում ահաբեկչական ցանց է իր ծայրահեղական մոտեցումներով, մյուս կողմում՝ պետություն՝ իր օրենքներով: Իսկ եթե փորձ արվի ճնշել շարժումը զենքի ուժով, դա նշանակում է ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ, ինչը ցավոտ տարբերակ է:

Back to top button