Տնտեսական

Երեւանցիները տարին սկսում են ֆինանսական դժվարություններով

lenabadeyanhasmikdilanyan

12- օրյա ձմեռային հանգստից հետո երեկվանից մայրաքաղաքում ու ոչ միայն, կյանքը եռում է՝  հատկապես բանկերի մասնաճյուղերում ու Հայփոստի բաժանմունքներում: Փոքրիկ հարցախույզ Երևանի փողոցներում՝  քաղաքացիների մեծ մասը ամանորյա տոներին սպառել են  ֆինանսական ողջ միջոցները, առջևում  նրանք  բազմաթիվ ծախսեր ունեն, սրանց զուգահեռ նրանք դեռ մոտ մեկ ամիս պետք է ապրեն՝  առաջիկա աշխատավարձը ստանալով  լավագույն դեպքում փետրվարի սկզբին: Ինչպես և կանխատեսվում էր, հարցախույզին մասնակցած երևանցիների մեծ մասը արդեն ֆինանսական դժվարություններ ունի, ի դեպ,  2015թ  քաղաքացիների կենսամակարդակի նվազում կանխատեսում է նաև  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Սա չնայած նրան, որ 2015թ բյուջեն գործադիրը որակել էր սոցիալական ուղղվածության բյուջե:

Back to top button