Հասարակություն

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին`
ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու
ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում
տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Վարդենյաց  լեռնանցքը երկկողմանի բաց է:
Թալինում, Արթիկում, Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային
դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած
տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի
տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Back to top button