Մշակույթ

Հաղթանակները ոգուց են ծնվում, ծնվում են ու երգ դառնում. Անդրանիկ Մանուկյան

alisagevorgyan
«Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության և մեծության մեջ։ Եթե մշակույթը դուրս դրվի, կընկնենք քաղաքակրթության ծխնելույզի տակ կամ  կդառնանք մեքենայի մաս կամ՝ խանութպան». հայ մեծ գրող Կոստան Զարյանի խոսքերի տրամաբանությունը հիմանավորում է նաև  Երևանի ճարտրապատեկան համալսարանի «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթների ղեկավար Անդրանիկ Մանուկյանը։ Նրա համազմամբ՝ հենց ազգային երգն ու երաժշտությունն է եղել այն ակունքը, որից սնվելով մեր նախնիները կարողացել պահպանել անկոտրում ոգին ու գոյատևել պատմության հարտև պայքարում։ Նրա համոզմամբ ՝ հայոց բանկում այսօր ևս այդ ոգին է պետք ամրապնդել, որվհետև հաղթանակները ոգուց են ծնվում։

 

«Հռոմը գնում է կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակելուց  և միայն զվարճանում են»,-գիտակցելով երգի , երաժշտության հսկայական ազդեցությունը մարդու հոգեբանության վրա, գրում էր հույն պատմաբան Լուկիավիոսը դեռևս մեր թվարկության սկզբում։  Այդ գիտակցությունը մեր ազգային մշակույթը  սնուցող երակն էր ավելի վաղ ժամանակներում։ Հայրենասիարական  երգի , անգամ պարի մոգական ուժը մեր նախնիներին բազմիցս  տարել է աներևակայելի սխրանքենրի, որոնցով լի են մեր պատմության արյունոտ, բայց միաժամանակ հերոսական էջերը։

«Հայերնասիրական, մասանվորապես  ռազմի երգերի մեծ մասը ծնվել են օրհասական պահերին ու մարտից առաջ ուժ տվել հայ զինվորին ու հայդուկին»։ Սասուն ազգագարական երգի-պարի համույթի ղեկավար Անդրաանիկ Մանուկյանի ներկայացրած  երգը՝ նվիրված Վարդան զորավարին, երգում էին դեռևս 5-րդ դարում :

Դժվար է գերագնահատել նաև մարտական պարերի դերը, որոնք կռվից առաջ հայ մարտիկի ոգին բարծրացնող գերբնական ազդեցություն են ունեցել։ Մեզ հասած պարերից առավել հայտնի է Տարոն աշխարհում ծնված յարխոշտան, Անդրանիկ Մանուկյանի պարզաբանմամբ՝ ծափպարը, որն իրականում մեկանբանվում է որպես զենքի ընկեր և  խորհրդաշում է հավատարմությունը զենքին։ Ժամանակին պարը ստեղծել են հայդուկները ու պարել են այնպես, որ ծափերի ուժից ձեռքերի ափերը ճաքել են:

Ազգագրական երգն ու պարը խորհրդային երկրում մեղմ ասած,  չէր խրախուսվում , ավելին արգելված էր ու անգամ դեպի աքսորավայր  ուղեգիր կարող էր ապահովել բոլոր նրանց համար, ովքեր ազգայինի տարածման հարցում մի փոքր ավելի համառ կգտնվեին։ Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝  75 թվականին խորհրդային երկրում իրավիճակը փոխվեց ու Հայստանում ազգային մշակույթը միանգամից զարթոնք ապրեց:

Գուցե հենց նշված մշակույթի զարթոնքի տրամաբանական շարունակությունն էր 88-ի ազգային շարժումը, որը ծնվեց, ուղեկցվեց ազգային հայրենասիրական երգի գոհարներով ու դարձավ նաև նոր գոհարների ակունք։ Արցախյան պատերազմում ևս հայերնասիրական երգն էր ոգևորում հայ մարտիկին ու անհավասար կռվում աներևակայելի սխրանքների մղում։ Կռիվն այսօր անցյալում է, բայց հայի գլխին կախված կռվի վտանգը՝ հարատև, ուստի ըստ զրուցակցիս, այսօր էլ պետք չէ անտեսել մեր հոգևոր  զենքի կարևորությունը, զենք, որը լավագույն և հուսալի պաշտպանն է եղել դարեր շարունակ։ Զրուցակցիս համոզմամբ՝ հայոց բանկում այսօր ևս այդ ոգին է պետք ամրապնդել, որվհետև հաղթանակները ոգուց են ծնվում , ծնվում են ու երգ դառնում, որնք մեզ հարազատ են միշտ սիրելի, քանզի մեր էության մի մասն են:

Back to top button