ԿարևորՄիջազգային

Charlie Hebdo-ի ահաբեկիչները սպանված են. կան զոհեր

Ֆրանսիայի ոստկանության հատուկ ջոկատայինները ոչնչացրել են Շառլի Էբդոյի վրա հարձակում գործած ահաբեկիչներին: Նրանք, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ,  Դամարտեն ան Գոել քաղաքում թաքնվել էին հրատարակության շենքում եւ պատանդ էին պահում մեկ մարդու: Պատանդը ողջ է մնացել, իսկ սպանվածները ենթադրաբար Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներն են, ովքեր հունվարի 7-ին սպանել են Շառլի Էբդո ամսագրի աշխատակիցներին:

teroristner

Միաժամանակ Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհով ազատագրել է Փարիզի 20-րդ շրջանում գտնվող հրեական խանութը: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հրեական խանութ ներխուժած ահաբեկիչը պատանդ է վերցրել խանութում գտնվող մարդկանց եւ պահանջել է ազատ արձակել Կուաշի եղբայրներին: Ենթադրվում է, որ խանութ ներխուժած ահաբեկիչը Շարլի Էբդոյի վրա հարձակում գործած եւ փախուստի դիմած երրորդ հանցագործն է:

hreakan khanut

Խանութի  ազատագրման ժամանակ ոստիկանների հատուկ գոչծողությունների արդյունքում զոհվել է 4 պատանդ: CNN հեռուստատեսության հաղորդմամբ սպանվել է ահաբեկիչը՝ 32-ամյա Ահմեդ Կուլիբալին ու նրա հանցակիցը՝ նրա ընկերուհին:

Հիշեցնենք, որ հատուկ նշանակության ջոկատը տեղի ժամանակով ժամը 17:00-ից հետո գրոհով վերցրել է հրեական խանութը: Դեպքի վայրում մի քանի պայթյուն է որոտացել, կրակոցներ են լսվել: Ազատ են արձակվել մի քանի պատանդներ, սպանվել է հանցագործ :

Back to top button