Հասարակություն

Գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝
ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի,
Ջերմուկի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքների,  Վայք-Սիսիան միջպետական
ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածի, Մեղրիի ավտոճանապարհները
դժվարանցանելի են:

Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր հանրապետական նշանակության
ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Սևանի, Արթիկի և Քեթիի
լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Մասիսում, Արտաշատում, Արարատում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում,
Սևանում, Գավառում, Մարտունիում, Բերդում, Եղեգնաձորում, Վայքում,
Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում  և Լաչինում  տեղում է ձյուն:

Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանում քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ
տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են
Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:

Back to top button