Հասարակություն

Երևանի շարքային քաղաքացիները դատապարտում են Շառլի Էբդոի դեմ իրականացված ահակեբչությունը

hasmikdilanyan
«Դաս ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ողջ Եվրոպայի համար»,- Երևանում շարքային քաղաքացիները դատապարտում են երեկ առավոտյան Փարիզի կենտրոնում՝ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված ահակեբչությունը: Երեկ օրվա երկրորդ կեսից երևանցիներն ու ոչ միայն այցելու են Հայաստանում Ֆրասիայի հանրապետության դեսպանատուն, մուտքի մոտ ծաղիկներ են դնում ու մոմեր վառու, հարգանքի տուրք մատուցում ահաբեկչության զոհերի հիշատակին:

Ֆրանսիայում այսօր սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ հունվարի 7-ին « Շառլի Էբդո» ֆրանսիական թերթի վրա կատարված հարձակման 12 զոհերի: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սգո մասին հայտարարեց երեկ երեկոյան: Դրոշները, սակայն, իջեցված կմնան երեք օր: Հիշեցնենք, երեկ առավոտյան հարձակում էր կատարվել Փարիզում հրատարկվող «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրության դեմ: Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են առնվազն երկուսը՝ դիմակավորված, սևազգեստ ու «Կալաշնիկով» ավտոմատներով զինված: Խոսել են մաքուր ֆրանսերենով, խմբագրություն են ներխուժել «Ալլահ աքբար» բացականչելով, հեռանալիս էլ նշել, թե «մարգարեի վրեժը լուծվեց»:

Հարձակումն իրականացվել է «Շառլի Էբդո»-ի հերթական համարի լույս ընծայումից մի քանի ժամ անց: Յուրաքանչյուր չորեքշաբթի հրատարակվող թերթն այս անգամ առաջին էջում տպագրել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադիի ծաղրանկարը: Հարձակման զոհ դարձավ 12 մարդ, այդ թվում՝ պարբերականի չորս նկարիչները, երկու ոստիկան եւ Ֆրանսիական միջազգային ռադիոկայանի մեկ աշխատակից:

Ահաբեկչությունը դատապարտում են տասնյակ տերությունների առաջնորդներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերն ու Ռուսաստանի առաջնորդը: Լրատվամիջոցները փաստում են, որ սա Ֆրանսիայում վերջին տասնամյակների ընթացքում իրականացված ամենաարյունալի ահաբեկչությունն էր: Երեկ իր պաշտոնակցին ցավակցական հեռագիր էր հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երևանում շարքային քաղաքացիները նույնպես դատապարտում են Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբկեչությունը: Երեկ օրվա երկրորդ կեսից երևանցիներն ու ոչ միայն այցելում են Հայաստանում Ֆրասիայի հանրապետության դեսպանատուն, մուտքի մոտ ծաղիկներ դնում ու մոմեր վառում:

«Երեկ տեղի ունեցածը պետք է դաս ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ողջ Եվրոպայի համար»,-ասում են քաղաքացիները:
«Սառնասրտորեն 12 հոգու սպանեցին, իհարկե դա դատապարտելի է՝ անկախ նրանից, թե որն է եղել պատճառը: Սա ահաբեչկություն է, որը պետք է դաս լինի եվրոպական մեծ պետությունների համար, որ մուսուլմաններին այդքան տեղ չտան: Իրենք են մեծ երկրների ղեկավարները, իրենք էլ պետք է մտածեն, թե ոնց անեն, որ չլցեն թուրքերին ամբողջ Գերմանիայիով, Ֆրանսիայով: Այդպես էլ պետք է լիներ: Մի գեղեցիկ օր գուցե այստեղ էլ նման բան լինի»:

«Սա ահաբեչկական գործողություն է , որը պետք է միանշանակորեն դատապարտվի», — ասում էին զրուցակիցներս՝ միանաժամանակ ընդգծելով, որ Եվրոպական բոլոր երկրները պետք է հասկանան, եզրահանգումներ կատարեն ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների շուրջ:

«Առաջինն իհարկե պետք է ցավակցել, նախ և առաջ պետք է հասկանալ, որ դրանք մարդկային կյանքեր են , և դա ահաբեչկական գործողություն է միանշանակորեն: Ով ուզում է համաձայն լինել, կամ՝ ոչ որոշ գաղափարների հետ, կարելի է այդ անհամաձայնությունն արտահայտել, բնականաբար, սակայն, պետք է լինի փոխադարձ հարգանք, բոլորի հավատալիքների նկատմամբ, բայց չմոռանանք, որ սա ահաբեկչական գործողություն է, որը պետք է դատապարտվի միանշանակորեն»:

Իսկ Փարիզում, Ֆրանսիայի մյուս ու եվրոպական մի շարք քաղաքներում երեկվանից չեն դադարում բողոքի ակցիաները:

Back to top button