Հասարակություն

Անբավարար տեսանելիության պատճառով որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին`
ժամը 19:30-ի դրությամբ, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ուժեղ
գետնաբուք է սկսվել:

Անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Թալինի,
Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքի
ավտոճանապարհները:

Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության
ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Մոստովիկում, Վայքում, Սիսիանում, Աշոցքում, Գավառում, Գորիսում,
Եղեգնաձորում, Կապանում, Մեղրիում, Վարդենիսում, Մարտունիում, Արագածում
տեղում է ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ
տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Back to top button