Քաղաքական

Ովքեր են խորհրդարանում այս նստաշրջանի ամենա-ները

lusinevasilyan
Ազգային ժողովի 6-րդ՝ աշնանային նստածրջանը բավական բուռն ու հագեցած ընթացք ունեցավ: Ազգային ժողովը մի շարքն կարևոր փաստաթղեր ընդունեց, վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Հերթականներից բացի նաև արտահերթ մի քանի նսիտ ու նստաշրջան հրավիրեց: Մի խոսքով ՝ պատգամավորների համար նստաշրջանը լարված էր: Իսկ  այդ լարվածության թվային պատկերը  ամեն նստաշրջանից հետո  ամփոփում ու ներկայացնում է ParliamentMonitoring կայքէջը: Եվ այսպես, ովքեր են խորհրդարանում այս նստաշրջանի ամենա-ները:

 

 

Այս գումարաման խորհրդարանի 2. 5 տարիների ընթացքում, ըստ parliamentmonitoring.am-ի տվյալների,  ԱԺ ամենաակտիվ պատգամավորը Արծվիկ Մինասայնն է: Նա  նիստերի դահլիճում ծավալված օրենսդրական քննարկումների ժամանակ ամենաշատ հարց տված ու ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորն է: Ընդ որում՝   ամենաակտիվի կարգավիճակը դաշնակցական պատգամավորը ստանձնել է առաջին իսկ  նստաշրջանից և հորիզոնականը չի զիջել հաջորդ 5  նստաշրջաններիի ընթացքում:

«Արդեն նույնիսկ մի քիչ նեղվում եմ դրանից, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, որ փորձում եմ անընդհատ այդ հորիզոնականը պահել, բայց դա այդպես չէ: Պարզապես կուզեմ, որ իմ գործընկերներն ավելի ակտիվ լինեն: Իսկ դրա համար նախադրյալներ տեսնում եմ»:

Իսկ Արծվիկ Միանսյանի հիմնական մրցակիցնեըն, ըստ կայքի վիճակագրության , երկուսն են՝ հանրապետական Խոսրով Հարությունյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Արծվիկ Մինասյանի արդյունքը, պարզվում է, լավագույնն է ոչ միայն ակտիվության, այլ նաև քվերակություններից մեկի ցուցանիշով: Նա նաև խորհրդարանի ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորն է: Մինչ այժմ տեղի ունեցած 433 քվերակություններից գրեթե կեսի ՝ 194-ի ժամանակ պատգամավորը սեղմել է ոչ դեմի, ոչ կողմի, այլ հենց ձեռնպահի կոճակը: Պարզվում է նաև, որ ձեռնպահը ոչ միայն Արծվիկ Մինասյանի, այլև ողջ Դաշնակցության քվեարկության նախընտրությունն է:  Սա, ըստ պատգամավորի, գալիս է օրենսդրության անորոշությունից:

« Ընդհանրապես մեր մոտեցումը պայմանավորվում է նրանով, թե  նախագծի մեջ որքան է դրականը, որքան է բացասկանաը: Եթե գերակշռում է դրականը, կողմ ենք քվեարկում ՝ անկախ դիմություն-ընդդիմություն դիրքորոշումից,  եթե հակառակն է, դեմ ենք քվերակում, իսկ անորոշություն է ՝ ձեռնպահ: Իսկ մեր օրենքներում համաձայնեք, գերակշռողը անորոշությունն է»:

Իսկ ահա Հանրապետական խմբակցության քվեարկությունը, կարելի է ասել, միատարր է. Բոլոր նստաշրջանների և նաև վերջինի ընթացքում ՀՀԿ –ի քվեարկությունների մոտ 90 տոկոսը կողմ է: Հանրապետականներն, ընդհանուր առմամբ դեմ  են քվեարկել միայն ընդդիմության նախաձեռնություններին: Խորհրդարանի ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորների տասնյակն ամբողջությմաբ Հանրապետական է:  Տասնյակում նաև Կարինե Աճեմյանն է, նրանից էլ փորձում եմ պարզել՝ հե°շտ է միշտ կողմ լինել:

« Ես ինքս այն պատգամավորներից եմ, որ միշտ հիմնավորել եմ իմ քվեարկությունները:  Չի լինում այնպես, որ դեմ լինեմ, բայց կողմ քվեարկեմ, բոլոր օրենքները կարդում եմ, ինձ համար մութ անկյուններ չկան, նաև կարգապահ կուսակացական եմ»:

Խորհրդարանի ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է,  ոչ միայն վերջին նստարջանի, այլև այս գումարման բոլոր նստաշրջանների ընթացքում. 447 քվեարկություններից մոտ կեսի՝ 211-ի ժամանակ Փաշինյանը դեմ է քվեարկել: Խորհրդարանում բացակայությունների ամենաբարձր ցուցանիշը  կրկին ԲՀԿ առաջնորդինն է:  Գագիկ Ծառուկյանը  չի զիջում դիրքերը ու արդեն 6  նստաշրջան Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորն է: Բացակայությունների արդյունքը գրեթե 100 տոկոսանոց է:

Հիշեցնենք, Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն, պատգամավորի լիազորությունները դադարում են ԱԺ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, պատգամավորի բացակայությունները հաշվառում է ԱԺ աշխատակազմը, իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ հարգելի է համարում ԱԺ նախագահը: Այսինքն՝ ԱԺ նախագահի լիակատար հայեցողությանն է թողնված՝ հարգելի համարե՞լ պատգամավորի բացակայությունը, թե՝ ոչ: Իհարկե, կանոնակարգ-օրենքում մի քանի արձանագրումներ կան, թե որ դեպքերում է բացակայությունը համարվում հարգելի, օրինակ՝ գործուղում, ժամանակավոր անաշխատունակություն, հրապարակային հայտարարություն՝ տվյալ քվեարկությանը չմասնակցելու մասին: Բացակա պատգամավորների թոփ 10-ում ընդգրկված պատգամավորների մի մասը, կարծես թե, այդքան գործողումների մեջ չի եղել ու ոչ էլ հայտարարություն է արել՝ քվեարկությանը չմասնակցելու մասին: Այսինքն՝ կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ են ներկայացրել կամ էլ՝ այլ պատճառ, որը, ինչպես նշեցինք, ԱԺ նախագահն է որոշում՝ հարգելի է, թե՝ ոչ:

Խորհրդարանից, ինչպես հայտնի է, երբեք մամուլին չեն տրամադրել պատգամավորների բացակայությունների հիմքերը եւ բոլոր հարցումներին՝ այդ ի՞նչ երկարատեւ ու քրոնիկ հիվանդություններով են տառապում բացակայածները՝ հնչել է նույն պատասխանը. «Դա հրապարակման ենթակա չէ»:

Back to top button