Միջազգային

Մոսկվայի դեմ պատժամիջոցները պետք է դադարեցնել.Օլանդ

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը  չի կարող օգուտ տալ Եվրոպական Միությանը, եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը պետք է դադարեցնել: Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France Inter ռադիոկայանի եթերում: Հիմնական պայմանը, ըստ Օլանդի, Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումն է:

«Եթե Ռուսաստանում ճգնաժամ է,  ապա դա որեւէ դրական արդյունք չի բերում Եվրոպային», — ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով՝ «Ես կողմնակից չեմ վատագույն քաղաքականությունը եւ կարծում եմ, որ այժմ պատժամիջոցները պետք է դադարեցնել»:

Օլանդը նաեւ նշել է, որ պատժամիջոցները կմնան, եթե կողմերը չկարողանան առաջընթաց գրանել ուկրաինական հարցի շուրջ:

«Պատժամիջոցները պետք է հանվեն, եթե դեպի առաջ քայլ արվի (Ուկրաինայի առումով): Այնուամենայնիվ, եթե այդպիսիք չլինեն, պատժամիջոցները կշարունակվեն», — ասել է Օլանդը:

Back to top button