Տնտեսական

Դոլարի առավելագույն արժեքն այսօր 479 դրամ է

Հայաստանի բանկերի կողմից մեկ ամերիկյան դոլարն այսօր վաճառվում է 477.52 միջինացված արժեքով, իսկ դոլարի վաճառքի նվազագույն գինն է՝ 477 դրամ, առավելագույնը՝ 479 դրամ, տեղեկանում ենք Rate.am կայքից:

Հիշեցնենք, որ ոչ աշխատանքայի օրերին դոլարը կրկին 10 դրամով թանկացել էր, իսկ դրանից մեկ օր առաջ՝ մոտ 4 դրամով:

Դոլարը գնվում է 463 դրամ նվազագույն և 473 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն նույնպես աճելու միտումներ էր ցույց տալիս, և այսօր վաճառվում է 589.73 դրամ միջինացված գնով: Վաճառքի նվազագույն  փոխարժեքն է՝ 589.73 դրամ, առավելագույն գինը՝ 601 դրամ:

Ռուսական ռուբլու առքի միջինացված փոխարժեքն է՝ 7.68, վաճառքի ՝8.85 միջինացված փոխարժեքով:

Back to top button