Վերլուծական

Քայլ առաջ մեր քարտեզագրության համար. ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նոր քարտեզը

karenghazaryanhasmikdilanyan

Այն քարտեզը, որն օգտագործվում է այսօր՝ չի բնորոշում հայի նկարագիրն ամբողջությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են մի նախաձեռնության մասնակիցներ: «Նաիրի» համընկերությունը եւ «Կոլաժ» ընկերությունը համատեղ նախաձեռնել եւ հրապարակել են Հայաստանի նոր քարտեզ, որի նպատակը Հայաստանի եւ Արցախի միջեւ թավ գծի վերացումն է: Ըստ նրանց՝ այն ստեղծվել է ներքին սպառման համար, քանի որ գաղափարի հեղինակները համոզված են, որ կրթական նպատակներով չի կարելի օգտագործել Հայաստանն ու Արցախը թավ գծով անջատող ԽՍՀՄ ժամանակներից եկած քարտեզ: Քարտեզագրման խնդիրներում կիրառվել են նաեւ ՏՏ ոլորտի զարգացումներն ու հնարավորությունները:

Back to top button