Հասարակություն

2014-ը Աստղագիտության բնագավառում ամենաարդյունավետն էր.Հայկ Հարությունյան

sonahakobyan
Անցնող տարին աստղագիտության համար բավականին հաջող էր: Կառավարության կողմից ճանաչվելով ազգային արժեք՝ նաև ֆինանսական մեծ հնարավորություններ բացվեցին Բոյւրականի աստղադիտարանում մի շարք այնպիսի միջոցառումների իրականացնելու համար, որոնք չեն եղել վերջին 20 տարիներին ֆինանսական սուղ պայմանների պատճառով: Ամփոփելով 2014 թվականի ձեռքբերումները՝ աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը նաև անդրադարձել է նաև առաջիկա ծրագրերին:

 

2014 թվականը Աստղագիտության բնագավառում վերջին 20 տարիների ամենաարդյունավետ տարին էր, ինչը հույս է ներշնչում, որ 2015 թվականին ոլորտի ձեռքբերումները ավելի ակնհայտ կդառնան, ամփոփելով անցնող 2014 թվականը, նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: 2014-ը բարեհաջող տարի էր ինչպես աստղերի առաջացման տիրույթների ուսումնասիրության բնագավառում, այնպես էլ տեսական բնագավառում: Տարին առանձնացավ նաև դիտակների վերանորոգմամբ, գիտական նոր հետազոտություններով, գործուղումներով և նոր կապերի հաստատմամբ:

Հայկ Հարությունյանին շարունակում է մտահոգել ոլորտում երիտասարդ կադրերի պակասը: Աստղադիտարանում այսօր աշխատող մինչև 30 տարեկան երիկտասարդները կազմում են գիտական անձնակազմի 30 տոկոսը, ինչն ըստ աստղադիտարանի տնօրենի բավականին մեծ թիվ է, սակայն ասել , թե Հայկ Հարությունյանը գոհ է նրանց աշխատանքից, իրականությանը չի համապատասխանը, թեև կան նաև այնպիսիք, ովքեր իսկապես մեծ հեռանկարներ ունեն: Եվ ընդհանրապես որքան էլ ոլորտում ձեռքբերումներ և առաջընթացներ լինեն, Վիկտոր Համբարձումյանի ձեռբերումների դիմաց շատ չնչին տոկոս կկազմեն: Թե ինչու է Հայկ Հարությունյանը այդքան թերահավատորեն մոտենում ոլորտի առաջընթացներին և ինչու չի հավատում, որ երբևէ կկրկնվեն Վիկտոր Համբարձումյանի հաջողությունները, պատասխանը մեկն է և շատ պարզ:

« Վիկտոր Համբարձումյանը համաշխարհային մեծության աստղ էր և այժմ գիտության նկտամամբ չկա այն վերաբերմունքը, ինչը կար Համբարձումյանի ժամանակաշրջանում»:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Հայկ Հարությունյանը նշեց, որ հաջորդ տարի լրանալու է  «Աստղաֆիզիկա» հանդեսի 50 ամյակը, իսկ 2016-ին՝ Բյուրականի աստղադիտարանի 70 ամյակը:

Ցուցադրել ավելի
Back to top button