Միջազգային

The Times-ը տարվա մարդ է ճանաչել Անգելա Մերկելին

Բրիտանական The Times թերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել է «Տարվա մարդ»: Այս մասին գրում է Գազտեա.ռու ն:
Ըստ հրատարակչության, Մերկելն «այն կինն է, ով պետք է մեզ` վտանգավոր տղամարդկանցով լի այս աշխարհում»:

«Տարվա մարդ» կոչումը, ըստ The Times-ի, Ա. Մերկելը ստանում է իր «Եվրոպայում կայունությունը պահպանելու գործում կենտրոնական դերակատարության» համար: Նաև նշվում է, որ Մերկելն իրեն դրսևորել է որպես «անփոխարինելի միջնորդ», երբ Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները բարդացան` սառը պատերազմից հետո ամենավտանգավոր աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին:

Back to top button