Հասարակություն

Դատապարտյալները գրեթե զրկված են բուժսպասարկումից

annanazaryan
Քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հարսարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի դիմողների թիվն անցնող տարում ավելացել է: Ինչ հարցերով են դիմում խմբին ու ինչ են արձանադրել խմբի անդամները ազատազրկման վայրեր այցի ընթացքում:

Քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հարսարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր ու արձանագրում տիրող վիճակը, վեր հանում խնդիրներն ու առաջարկում դրանց լուծման ուղիներ:Խմբում ընդգրկված են իրավապաշտպաններ ու փորձագետներ, ովքեր քաջածանոթ են ՔԿՀ-ներում  մարդու իրավունքների խախտումներին:

Ըստ այդմ, 2014 թվականին  խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ որպես ակնառու բացողում մատնանշվում է պատժից վաղաժամկետ ազատ արձակման հարցն ու բուժ սպասարկման բացթողումը: Խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը դժգոհեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի բացողնման մասին խոսեց:

Անկախ հանձնաժողովը սակայն պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունները մերժում է: Խմբի անդամները նշում են, որ կա չգրված օրենք, ըստ որի որոշ հոդվածների վրա չի գործում վաղաժամկետը: Սակայն խումբը պարզել է, որ հետևողականության դեպքում վաղաժամկետի միջնորդությունը կիրառվել է անգամ նշված հանցատեսակների դեպքում:

Քրեակատարողական հիմնարկներում հարսարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբի անդամ Նարե Մեսրոպյանն էլ ազատազրկման վայրեր այցելությունից պարզել է, որ դատապարտյալները գրեթե զրկված են բուժսպասարկումից: Նա հատկապես կարևորեց հոգեբույժի ներկայությունը, քանի որ ՔԿՀ -ներում շատ են հոգեկան խանգարումներ ունեցող դատապարտյալներ:

Դեղերի պակաս կա նաև ազատազրկման վայրերում, օրինակ դիաբետով հիվանդների համար չկա ինսուլին, չկա անգամ սարք դիաբեդի ստուգման համար, ատամնաբույժի աթոռն է բացակայում:

Խումբը առաջարկել  է նաև, որպեսզի բուժսպասարկման հարցը ոչ թե ՔԿՀ-ի ենթակայության տակ լինի, այլ առողջապահության նախարարության, հարցը սակայն անպատասխան է  դեռ:

Back to top button