Հասարակություն

Գյումրիում գործարկվեց վերանորոգված էլեկտրաքարշը

annamartikyan
Այսօր Գյումրիում,  Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ  լոկոմոտիվային դեպոյում շուքով տոնվեց ընկերության խոշոր ծրագրերից մեկի հաջող ավարտը: Գործարկվեց տեղում վերանորոգված առաջին էլեկտրաքարշը: Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը անկախ Հայաստանում հնարավոր է դարձել  անցած տարի լոկոմոտիվային եվ վագոնային դեպոների վերանորոգման ու վերազինման շնորհիվ: Տոնական միջոցառումն ավարտվեց պարգեւատրումներով. քաղաքային ու մարզային  իշխանությունները պարգեւներ էին նախատեսել Հարավկովկասյան երկաթուղիների տնօրինության ու աշխատակիցների համար:

Back to top button