Հասարակություն

Սիրիահայերի համար մայրաքաղաքում 14 հարկանի բազմաբնակարան շենք կկառուցվի

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի Ա. Միկոյան 4/3 և 4/6 հասցեներում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողություն: Կառուցվող բազմաբնակարանը նախատեսված է Երևանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՅԴ ԳՄ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Գալստյանը նշել է, որ հիմնադրամի նախաձեռնություններից ամենածավալունը Երևանում հաստատված սիրիահայերի համար բնակարանաշինական ծրագիր իրականացնելն էր, որը, ըստ էության, արդեն իսկ կյանքի է կոչվում։

«Սա սոցիալական ծրագիր է, բացառիկ բարոյական, քաղաքական ու քաղաքացիական ուղերձով։ Շնորհակալ եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողքին եք ու Ձեր լիազորությունների շրջանակում աջակցում եք մեզ: Ինչպես հողահատկացման, այնպես էլ շինթույլտվության ու բազմաթիվ այլ հարցերում մենք մշտապես զգացել ենք Ձեր գործուն աջակցությունն ու սրտացավությունը ծրագրի նկատմամբ»,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Շուրջ 600 քմ հողատարածքի վրա կկառուցվի 14 հարկանի բազմաբնակարան շենք՝ 78 բնակարաններով:

Back to top button