Հասարակություն

Վիկտոր Համբարձումյանի թողած ժառանգությունը նախ պետք է կիրառել Հայաստանում. աստղագետներ

aidaavetisyan
Վերջերս  բացվել է Վիկտոր Համբարձումյանի հետնորդները կրթական բարեգործական  հիմնադրամը, որի նպատակն է Հայաստանում հատկապես երիտասարդության շրջանում բարձրացնել Վիկտոր Համբարձումյանի գիտական ժառանգության կիրառությունը: Վիկտոր Համբարձումյանի թողած հսկայական ժառանգությունը, ըստ աստղագետների,  պետք է առաջին հերթին կիրառել Հայաստանում, այնուհետև դրանք ընդլայնել նրա սահմաններից դուրս: Որպեսզի աստղագիտություն առարկան Հայաստանում դառնա պահանջված, ըստ Վիկտոր Համբարձումյանի բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Սարգսյանի, առաջին հերթին պետք է դպրոցներում և բուհերում աջակցեն աստղագիտություն առարկայի  ուսուցմանը: Հիմնադրամն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնց իրականացման համար անհարժեշտ են գումարներ:

Back to top button