Հասարակություն

Բաղրամյան 26-ում հյուրընկալվել էին աշակերտները

alisagevorgyan
ՀՀ նախագահի նստավայրում այսօր մեկնարկել են  Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոների  կապակցությամբ անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները: Բաղրամյան 26 հասցեում հյուրընկալվել են  հանրակրթական դպրոցների  բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներ: 

Ամանորի շեմին նախագահի նստավայրում երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն արդեն ձևավորված ավանդույթ են: Բաղրամյան 26 հասցեում հյուրընկալվում են 6-12 տարեկան ավելի քան 1000 երեխաներ, այդ թվում՝ խնամքի ու պաշտպանության հաստատությունների սաներ,  Հայաստանում  ապաստան գտած սիրիահայ երեխաներ,  սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներ, զինծառայողների և զոհված  ազատամարտիկների  երեխաներ ու թոռնիկներ: Նախագահական նստավայրի սպասված  հերոսներն այսօր  հանրակրթկան դպրոցների   բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներն էին:

Հյուրասիրություն, հեքիաթների ծանոթ ու սիրելի հերոսներ, Ձմեռ պապ, նվերներ և իհարկե տոնական բարձր տրամադրություն. այն ինչ երեխաներին Բաղարամյան 26 հասցեում այսօր ապահովեց երեխաների բարձր տրամադրությունն ու ոգևորությունը:

Նախագահական նստավայրում երեխաների համար տոնական միջոցաոռւմները  կշարունակվեն նաև դեկտեմբերի 24-ին և 25-ին: Սահմանամեձ համայնքներից  երեխաները  մայրաքաղաք կժամանեն մեկ օր առաջ: Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց զատ  նրանց համար կկազմակերպվի մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության և  Հովհաննես Թումանյանի թանգարաններ: Երեխաները կայցելեն  նաև հանրապետության հրապարակ, կմասնակցեն ամանորի տոնական միջոցառումներին:

 

Back to top button