Հասարակություն

500 մլն դրամ՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար հատկացվելու է 500 մլն դրամ: Մշակվել են չափորոշիչները, որոնցով այս կամ այն անհատին կիրականացվի սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունը, անկախ սոցիալական կարգավիճակից: Հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ անհետաձգելի բուժում իրականացնել:

«Ռադիլուր»-ի հետ զրուցում Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը նշում, որ  «Այն մարդիկ, որոնք սրտի խնդիր ունեն, առանց բժշկական խնդիրը  քննարկելու, տեղադրելում  ենք  ոչ դեղապատ մեկ ստենդ: Իսկ եթե հիվանդը չի ցանկանում, ապա նա կվճարի ու կօգտվի վճարովի ծառայությունից: Ոչ դեղապատ ստենդն ունի 30 տոկոս, իսկ դեղապատ ստենդը 10 տոկոս փակվելու հավանականություն»:

«Ռադիոլուր»-ի դիտարկմանը, որ գրանցվել են դեպքեր, երբ հիվանդին անհրաժեշտ է եղել շտապ բժշկական օգնություն ՝պետպատվերի շրջանակներում, սակայն հիվանդանոցներում պատճառաբանել են, որ պետպատվերի քանակը սպառվել է ու ոչնչով օգնել չեն կարող: Հետևաբար ի՞նչ երաշխիքներ կան, որ այս պարագայում էլ նման կերպ չեն վարվի բժշկական կենտրոնները:

Վահան Պողոսյանը նշեց, որ նման դեպքերը բացառվելու են: «Ըստ մեր վիճակագրական տեղեկությունների որոշակի թվաքանակով հիվանդներ լինելու են: Հետևաբար մշակում ենք բոլոր խնդիրները, հաշվի ենք առնում բոլոր ռիսկերը, մոնիթորինգ ենք իրականացնում, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն: Մենք մշտադիտարկում ենք իրականացնելու, թեժ գիծն է գործելու: Ասինքն՝ ոչ մի հիվանդ, ոչ մի ձևով, ոչ մի տարբերակում չի կարող առանց բուժօգնության մնալ: Սա կիզակետային լուրջ ծրագիր է»:

Նկատենք, որ սրտանոթային հիվանդությունները մեր հանրապետությունում բարձր տոկոս են կազմում, ըստ գլխավոր սրտաբանի՝ տարեկան 3000-3500 անձ սրտի ստենդավորման անհրաժեշտություն է ունենում:

Back to top button