ԿարևորՀասարակություն

Բողոքի ցույց՝ ընդդեմ թանկացումների եւ դրամի արժեզրկման

sonahakobyan

Մի շարք քաղաքացիներ այսօր հավաքվելով Կառավարության դիմաց՝ բողոքում էին ընդդեմ թանկացումների և դրամի արժեզրկման։ Նախաձեռնող ակտիվիստներն ու պարզապես շարքային քաղաքացիները պահանջում էին ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու առաջնային սպառման ապրանքների գները, կայունացնել դոլար-դրամի փոխարժեքը՝ բերելով այն հայ մարդու կյանքի նվազագույն պայմանները երաշխավորող մակարդակին և բացառել դոլարի սպեկուլյատիվ վաճառքը, վերահաշվարկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը և քաղաքացիների դոլարային վարկերը, իջեցնել գազալցակայաններում գազի գինը, արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը ու մուտքերը, դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը:

Բողքի ակցիայի մասնակիցներ

Բողոքի ակցիային մասնակցում էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով խոսել է ոչ թե թանկացումների մասին, այլ նշել է, որ թանկացումներն ընդամենը սխալ քաղաքականության հետևանքն են:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյան

Կարդացեք նաև
Close
Back to top button