Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը շրջել է Երեւանի խանութներում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել Երեւանի խանութներում, ծանոթցել է գներին եւ տարադրամի փոխարժեքին: Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը իր ֆեյբուքյան էջում հրապարակել է վարչապետի լուսանկարները: Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում վարչապետը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել լայն սպառման ապրանքների առևտուրը և դրանց վերաբերյալ ամենօրյա կտրվածքով իրեն տեղեկատվություն ներկայացնել, նաեւ հավելել էր, որ կառավարությունն անհիմն թանկացումներ թույլ չի տալու:

 

Back to top button