Հասարակություն

Հանրային լսումներ կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ Արմավիրի մարզում

satikisahakyan

Հանրային լսումներ  կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ Արմավիրի մարզում: Շրագրով  առանձնահատուկ նշանակություն է տրվում ուսուչցին,  դպրոցներում ներդրվելու է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիր: Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ուսուցիչներին: Հանրային լսումներին մասնակցում էին  Արմավիրի մարզի կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց կարծիքներն ու տեսակետները հայտնեցին ծրագրի ներդրման վերաբերյալ: 

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կարող է շատ բան փոխել  մեր կյանքում՝ կարևորելով ուսուցչի դերը և կրթության մակարդակը դարձնելով միջազգային չափանիշերին հավասարազոր: Կրթության և գիտության նախարարությունն ու  «ԱՅԲ» կրթական հիմնադրամը համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են կրթության գերազանցության  ազգային ծրագիրը:Հանրային լսումների միջոցով ծրագիրը կլրամշավի ու կստանա հաստատուն տեսք: «ԱՅԲ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյան նշեց, որ ծրագրի ներդրմամբ փորձելու են դառնալ միջազգային կրթական համակարգերից մեկը և ունենալու ազգային կրթական Արարատյան Բակալավրիատ ծրագիրը:

Հայկական կրթական ծրագիրը կկիրառվի նաև սփյուռքի դպրոցներում:: Կրթությունը հասարակության գործն է և հասարակությունը  պետք է նույնպես մասնակցի այդ գործընթացին: Այդ նպատակով էլ քննարկմանը մասնակցում էին ոչ միայն կրթական բնագավառի աշխատողներ :  Ծրագրով ազգային ռեսուրսը պետք է կենտրոնացնել մարդկային կապիտալի վրա: Կարևորելով ուսուցչի դերը առաջինը պետք է հաշվի առնել նրա մասնագիտական գիտելիքները, կրթական աստիճանը:

2016-2019 թթ նախատեսվել է իրականացնել ծրագրի 2-րդ փուլը, որի ընթացքում «Արարատյան Բակալավրիատ» ծրագիրը կներդրվի Հայաստանի և Արցախի 12 ավագ դպրոցում՝ 9-ը, մարզերում, 2-ը Երևանում և մեկն Արցախում:  Այդ ծրագրում կներգրավվի 500 վերապատրաստված ուսուցիչ: Իսկ  2019-2023թթ այդ ծրագիրը կներդրվի նաև բոլոր ավագ  դպրոցների մեկական դասարաններում, որտեղ վերապատրաստված ուսուցիչների թիվը կավելանա 1500-ով: Ուսուցիչների ընտրության հարցում առաջնորդվելու են արդարության սկզբունքով՝ բացառելով կոռուպցիան: Վերապատրաստվող ուսուցիչների ընտրությունը լինելու է ինքնաառաջադրմամբ:

Արարատյան Բակալավրիատի դասարանում կարող են սովորել այն աշակերտները, ովքեր կավարտեն 9-րդ  դասարանն ու հաջողությամբ կհանձնեն  քննություն, իսկ կրթությունը կլինի անվճար: Արարատյան բակալավրիատից հետո շրջանավարտները կարող են ուսումը շարունակել նաև աշխարհի  ցանկացած բուհում: Բացի գիտելիքից դպրոցը ձևավորելու է արժեհամակարգ՝ կարևորելով մարդու քաղաքացի լինելը:

Արմավիրյան հանրային լսումների ժամանակ տարբեր կարծիքներ ու տեսակետներ հնչեցին: Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովաննես Ստեփանյան դրական է գնահատում կրթության գերազանցության ազգային ծրագրի ներդրումը, որըկրթությունը մրցունակ կդարձնի ոչ միայն հանրապետության ներսում, այլև՝ արտերկրում:

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Սաշա Վարդանյանը բացի լավ մասնագետներ ունենալուց նախընտրում է  նաև տեխնիկապես վերազինումը

Հարցերի միջոցով կարծիքների փոխանակմամբ լրացվելու է  ազգային ծրագիրն ու վերջնական տեսքի բերվելով դրվելու  գործածության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button