Տնտեսական

Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները կմիավորվեն

hasmikdilanyan
Հայաստանի կառավարության, ավելի ճիշտ էկոնոմիկայի նախարարության կազմում այսօր ևս մեկ միավորում է լինելու: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելու են՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ, որի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Խաչատրյանը: Հիշեցնենք, վերջինս ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենն էր և մամուլի հրապարակումենրի համաձայն, ամիսներ առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը, որի տնօրենն էր Ռոբերտ Հարությունյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է:

 

Back to top button