Տնտեսական

ԿԲ- ն լիազորությունների սահմաններում հնարավորն անում է, ասել է ֆինանսների նախարարը

Համատեղ ջանքերով փորձում ենք այս իրավիճակից դուրս գալ, այսօր հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակին նվիրված ԱԺ արտահերթ նստաշրջանից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ցավոք սրտի՝ կառավարությունն այստեղ այդքան շատ գործիքներ չունի: Աշխարհում գրեթե բոլոր երկրներում նման գործառույթներ կան: Խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Նախ՝ ԿԲ-ն հիմա գնահատում է այն պայմանները, որոնցից առաջացել է խնդիրը եւ հետո պետք է այդ խնդիրների ճանապարհով գնալ՝ կայունացնելու վիճակը: Ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում»,- հայտարարել է ֆինանսների նախարարը։

Նա նշել է, որ դրամի արժեզրկումը շատ արագ է տեղի ունեցել եւ իրավիճակի վերականգնումը բավականին բարդ գործընթաց է եւ «շատ հանգամանքներից կախվան այն պետք է հանգիստ հետ բերել»։

«Այս պահին ԿԲ-ն իր լիազորության սահմաններում հնարավոր ամեն ինչը անում է իրավիճակը կայունացնելու համար։ Բոլոր խոստումները, որ ԿԲ-ն ներկայացնում է կառավարությանը, հուսադրող են»,- ասել է Գագիկ Խաչատրյանը։

 

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան

Back to top button