Հասարակություն

Ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի «շոուները» կշատանան. փորձագետ

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը տարվա իրադարձություներից  հատկանշական  է  համարել օգոստոսյան լարվածությունը, ու նկատել, որ աննախադեպ գրոհ է եղել հայկական լրատվական դաշտի նկատմամբ:  Անգամ մեր ընդդիմության մեծ մասը ճիշտ է պահել իրեն լարվածության  ժամանակ:

 

Ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ շոուները կշատանան, հնարավոր է ասենք անգամ ապրիլի 24- ին սահմանը մեկ օրով բացվի:  Ասում  է տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հավելով, որ Թուրքիան միլիոնավոր  դոլարն է պատրաստվում ծախսել, որպեսզի  բոլորին ասեն, թե իրենք փոխվել են:

Տիգրան Քոչարյանն ասում է, որ այդ  առումով մեծ քայլեր պետք է իրականացնի ՀՀ ԱԳ նախարարությունը, որն այս պահին պասիվ դիրքերում է գտնվում: Անվտանգության փորձագետը խոսեց նախ տեղեկատվական պատերազմների մասին, մասնավորապես ղարաբաղա — ադրբեջանական: Նրա խոսքով՝  «վերջին դեպքերի ժամանակ հայկական ԶԼՄ-ները շատ խելացի  գործեցին և շեշտը դրեցին ոչ թե օպերատիվության, այլ ճշմարտացիության վրա»,- ըստ նրա հայկական լրատվամիջոցները արդեն չէին տարածում խուճապ առաջացնող հայտարարությունները: Անգամ սոցցանցերում խուճապ առաջացնող հայտարարություններ չարեցին, և վիճակը ադեկվատ պահեց:

Back to top button