Միջազգային

Ռուբլու կուրսը դոլարի եւ եվրոյի նկատմամբ մեկ օրում նվազել է ավելի քան 6 ռուբլով

Ռուբլու կուրսը նվազել է ավելի քան 6 նիշով դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Երեկ երեկոյան ԱՄՆ դոլարի արժեքը հասել է 64.45 ռուբլի ./$, իսկ եվրոն՝ 78,87 ռուբլի / €:Ի դեպ, երեկ առավոտյան դոլարն արժեցել է 57.5 ռուբլի, իսկ եվրոն, 71,62 ռուբլի: Ռուբլու անկումն ըստ փորձագետների՝ չի համապատասխանում նավթի գների տատանումների հետ: Գրում է ՏԱՍՍ-ը:

«Շուկան, որ ունենք այժմ աննորմալ է, եւ որեւէ հիմնարար գործոններից կախված չէ», — ասել է արտարժույթի եւ դրամական շուկայի ՄԵՏԱԼԼԻՆՎԵՍՏԲԱՆԿ-ի տնօրեն Սերգեյ Ռոմանչուկը: Ըստ նրա, շուկայական գների փոփոխության բնույթը ենթադրում է, որ դրանց վրա ազդում են արտարժույթի գնման պատվերները: «Առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությունը այժմ շատ դժվար է վերացնել, որովհետեւ որքան աճում է փոխարժեքի կուրսը, այնքան ավելի շատ մարդ է ուզում դոլար գնել», — ասում է Ռոմանչուկը:

Back to top button